Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ինչպես կանխել մազաթափությունը սոխի օգնությամբ. tert.am

Ինչպես կանխել մազաթափությունը սոխի օգնությամբ. tert.am

Մազաթափությունը նորմալ գործընթաց է մարդու մարմնի համար, որը տեղի է ունենում գրեթե ամեն օր: Մարդն օրական կարող է մինչև հարյուր մազ կորցնել, սակայն, եթե այդ թիվը շատ ավելի մեծ է, դա խոսում է անառողջ ապրելակերպի, հորմոնալ խանգարման և վատ սննդակարգի մասին, որը բժշկական տերմինաբանության մեջ կոչվում է ճաղատացում կամ ալոպեցիա (մազաթափություն):

 

Ինչպես գրում է healthylifetricks.com-ը` կա բնական միջոց, որը կօգնի առանց քիմիական նյութերի վերականգնել մազերի ամրությունն ու նպաստել մազաթափության վերացմանը: Այդ միջոցի հիմնական տարրը սոխն է, որը հարուստ է ծծմբով, և ամենօրյա օգտագործման պարագայում նպաստում է կոլագեն նյութերի արտադրմանը, որոնք պաշտպանում են մազերը  վնասվելուց և նպաստում են արագ աճին:

 

Սոխը սնուցում է գլխամաշկը և մազերի արմատներն ու բարելավում արյան շրջանառությունը:

 

Այն օգտագործելու համար անհրաժեշտ է քամել սոխի հյութը, որքան հնարավոր է քսել գլխամաշկին: 15 րոպե պահելուց հետո կարելի է լվանալ սովորական եղանակով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. artofcare.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ